Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով ոսկու գործով

ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով ոսկու գործով
04.02.2019 | 07:29

ԱՄՆ-ը ուժեղացրել է ճնշումը Թուրքիայի վրա` պահանջելով դադարեցնել Վենեսուելայից ոսկի գնելը: Բարձրաստիճան արևմտյան դիվանագետներից մեկը պատմել է BBC-ին, որ Վենեսուելայի հետ ոսկու առևտրում ներգրավված երկրներից Թուրքիան հարուցում է ԱՄՆ-ի մեծ անհանգստությունը: Աճում է կասկածը, որ Թուրքիա արտահանվող ոսկին ի վերջո հայտնվելու է Իրանում` խախտելով ԱՄՆ-ի պատժամիջոցները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որ բախվել է քաղաքական մեծ ճգնաժամի: Թուրքիայի ու Վենեսուելայի միջև ոսկու առևտուրը սրընթաց աճում է: Անցյալ տարի Վենեսուելան Թուրքիա է արտահանել 900 միլիոն դոլարի ոսկի` պաշտոնապես վերամշակելու ու Վենեսուելային վերադարձնելու համար, բայց վերադարձի որևէ տվյալ չկա: Անկարան նոր նախազգուշացում է ստացել Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու մասին: Արևմտյան երկրների կառավարությունները Թուրքիային համարում են այդ առումով ռիսկի գլխավոր աղբյուր` Անկարան Կարակասից ավելի շատ ոսկի է ստացել, քան Մոսկվան ու Դուբայը, որ նույնպես ակտիվ գնում են Վենեսուելայի ոսկին Մադուրոյից: ԱՄՆ սենատոր Մարկ Ռուբիոն, որ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, զգուշացրել է ԱՄԷ-ին ու Թուրքիային, որ չպետք է դառնան «աղաղակող հանցագործության մասնակիցներ»: Վերջին օրերին արձանագրվել են ռուսական ու թուրքական մասնավոր ինքնաթիռների թռիչքներ Կարակաս: Անկարան պնդում է, որ միջազգային կանոններով է առևտուր անում: Կարակասում վայրէջք կատարած ինքնաթիռներից մեկը պատկանել է Ciner խմբին` թուրքկան լեռնահանքային մեծ ընկերությանը, որ սերտ կապված է Էրդողանին: Վենեսուելացի ընդդիմադիր պատգամավոր Խոսե Գերան պնդում է, որ Nordwind ընկերությանը պատկանող ռուսական ինքնաթիռը Կարակաս է եկել, որ երկրից 20 տոննա ոսկի տանի: Վենեսուելայի կառավարության հակառակորդները իշխանությանը մեղադրում են ոսկու անօրինական հանույթի մեջ: Ոսկու հանույթը լուրջ վնաս է պատճառում շրջակա միջավայրին, աղտոտում է հանքերը, մանր հանքերը գտնվում են մաֆիայի վերահսկողության տակ, որը հաճախ է բռնի ուժի դիմում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագրով արգելել է ԱՄՆ քաղաքացիներին Վենեսուելայի հետ ոսկու առևտրով զբաղվել: Դա վերաբերում է նաև երրորդ կողմին, ինչպես Թուրքիան է: Անկարան արդեն զգուշացվել է, որ շատ բարակ սառույցի վրայով է քայլում:


Թուրքիայի ու Վենեսուելայի քաղաքական հարաբերությունները ծաղկում են ապրում 2016-ից: Մադուրոն 4 անգամ եղել է Թուրքիայում, 2018-ին առաջին պաասխան այցն է կատարել Էրդողանը: Մադուրոյի կառավարության եկամուտների գլխավոր աղբյուրը նավթի արտահանումն է, բայց նավթի վաճառքի եկամուտները նվազում են պատժամիջոցների ու նավթի գնանկման պատճառով: Դա ստիպում է Կարակասին որոնել եկամուտների այլընտրանքային աղբյուրներ, որոնցից մեկն էլ ոսկու վաճառքն է:
BBC


Հ.Գ. Փաստորեն պատահական չէր, որ Էրդողանն առաջիններից մեկը կրծքով պաշտպանեց Մադուրոյին` հայտարարեով. «Եղբայրս, Թուրքիան քեզ հետ է»: Թուրքիան միշտ նրանց հետ է, ումից շահ ունի: Իսկ ոսկին շատ կոնկրետ շահ է, հանուն որի Էրդողանը պատրաստ է նոր հակասությունների մեջ մտնել Թրամփի հետ` հները չհաղթահարած:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ